Foto

Մենք կանգնած ենք բոլոր այն թեկնածուների կողքին, ովքեր դեմ են ներկայիս իշխանություններին․ «Մեր ձևով»

Վաղարշապատում ենք և պետք է վաղարշապատցիներին կարևոր մեսիջ ուղղենք, որ պետք է մասնակցել ընտրություններին: Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Անդրանիկ Գևորգյանը։

«Պետք է բարձր մասնակցություն ապահովել, դա շատ կարևոր է այս պահին, և իրենց քվեն տալ, իրենց ձայնը տալ ընդդիմադիր գործչին, ընդդիմադիր թեկնածուին, ռեալ ընդդիմադիր գործչին: Մենք կանգնած ենք բոլոր այն թեկնածուների կողքին, ովքեր դեմ են ներկայիս իշխանություններին»,- ասել է նա։