Foto

ՇՎՏՄ տեսուչները հայտնաբերել են կապարակնիքների ապօրինի հեռացման դեպքեր

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նոյեմբերի 10-ին իրականացված վերահսկողական այցի ընթացքում պարզվել է, որ «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող երկու բենզալցակայաններում և գազալցակայաններում պոկված են եղել Տեսչական մարմնի 31․10․2025 թ. տեղադրված կապարակնիքները։

Փաստը տեղում արձանագրվել է ՇՎՏՄ տեսուչների կողմից, որի արդյունքում կազմվել է արձանագրություն։

Իրավախախտ տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական ավելի խիստ պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։