Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանի հարցը մտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգ։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Հարցը օրակարգում է, քննվում է, իսկ Տեր Տարոնի մասով դեռ որոշում չկա, լինելու դեպքում կհրապարակենք»,- ասաց Տեր Եսային։
Նշենք, որ Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը նոյեմբերի 4-ին կանչվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու կարգապահական հանձնախմբին, սակայն վերջինս գնաց Մայր Աթոռ, բայց չներկայացավ նիստին։ Հիշեցնենք, որ վերջինս հրավիրվել էր հանձնախումբ՝ ծառայության վայրն ինքնակամ լքելու, Հովհաննավանքում կարգազուրկ Ստեփան Ասատրյանի կողմից հոկտեմբերի 26-ին բեմականացված արարողությանը մասնակից լինելու և հակաեկեղեցական հայտարարություններ անելու համար։
Հիշեցնենք, որ երկու քահանաններն էլ իրենց աջակցությունն են հայտնել կարգալույծ եղած հոգևորական Ստեփան Ասատրյանին (Տեր Արամ)։
Մերի Մանուկյան









