«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 5-ի՝ ժամը 10:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներիի ,Վ. Աղբյուրակ թաղ., Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ, Զորավան, Արգել, Կարենիս գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
                
                                








