Foto

Ինչպե՞ս է կոչվելու Սամվել Կարապետյանի կուսակցությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի «Դվին» հյուրանոցի մեծ դահլիճում կիրակի օրը տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող կուսակցության հիմնադիր համագումարը:

Հետաքրքիր է, սակայն, որ համագումարը փաստացի ոչ հրապարակային ֆորմատով է անցել և չի լուսաբանվել: Այդուամենայնիվ, մեր ձեռքի տակ են հայտնվել բացառիկ լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ կուսակցությունը անվանվելու է «Հայամետ»:

Լուսանկարներից նաև ակնհայտ է դառնում, որ համագումարը բավական մարդաշատ է եղել: Ակնհայտ է, որ մի նորաստեղծ կուսակցության համագումարին ավելի շատ մարդ է մասնակցել, քան Նիկոլ Փաշինյանի կեղծ «պատարագներին», չնայած որ վերջինիս դեպքում մաքսիմալ վարչական ռեսուրս է կիրառվում՝ մարդաքանակ ապահովելու:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ»  թերթի՝ 04 11․ 25 թ