Բանակը քանդելու պատասխանատվությունը հիմա էլ մայրերի ուսերին դրեցին, թե բա՝ մայրերի սրտով որոշում ենք ընդունել, բանակում ծառայության ժամկետը կրճատել՝ երկուսից մեկ ու կես տարի ենք դարձրել։ Մայրերի սրտով՝ բանակում ծառարույթյունն ընդհանրապես պիտի հանեք, որովհետև մայրերի ճնշող մեծամասնությունն այս հարցում առաջնորդվում է ոչ թե պետական շահով, այլ էմոցիոնալ, խիստ սուբյեկտիվ ընկալումներով։ Եթե մայրերի կարծիքն ու զգացմունքները հարգող լինեիք, ուղղակի կաշխատեիք օքսիդանալ ու չերևալ այն հազարավոր մայրերի աչքին, ում զավակներին տարաք ու ձեր բնորոշմամբ՝ ադրբեջանի տարածքում սպանեցիք դավադիր պատերազմում։ Դրա փոխարեն մայրերն ականատես են լինում, թե ինչպես եք ձեզ բնորոշ ցինիզմով ու պոպուլիզմով փորձում հերթական անգամ քվե փախցնել առաջիկա ընտրություններում՝ մեր երկրի հերը վերջնականապես անիծելու համար։









