ՀՀ գլխավոր դատածազությունն ուսումնասիրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի և նրա ընտանիքի անդամների գույքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Ազդարար» համակարգից։
Աղվան Վարդանյանը, նրա ընտանիքի անդամները՝ Վահե Վարդանյանը, Ցողիկ Բեջանյանը, Անի Վարդանյանը, Վարդուհի Վարդանյանը, Ռուբեն Մարկոսյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ իրենց գույքի ուսումնասիրության վերաբերյալ եզրակացությանը ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու։ Ծանուցմամբ պարզ է դառնում, որ գույքի ուսումնասիրությունը դատախազությունը սկսել է երկու տարի առաջ՝ 2023թ․ հունվարի 25-ին։
Համաձայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 13-րդ հոդվածի՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ուսումնասիրության նախնական արդյունքներով Իրավասու մարմինը կազմել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր: Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա, 50-րդ շենք)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,- մասնավորապես նշված է հրապարակման մեջ։ Թե ինչ չափի գույքի մասին է խոսքը՝ դեռ հայտնի չէ։









