Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրել է․
Մեր քաղաքական խոսույթի ետնապատկերում մի կարևոր դեֆորմացիա է անվերջ բարբաջում.
«եթե ես իշխանություն չեմ լինելու իշխանափոխության արդյունքում, ուրեմն առհասարակ թող իշխանափոխություն տեղի չունենա, անգամ պետության չլինելու գնով»:
Սա տեսնում են նաև հարևան հակառակորդ ու գործընկեր երկրները ու քո պետության մասով կոնկրետ պլաններ գծագրում:
Ի դեպ, քաղաքական սնոբիզմը ձեր տունը քանդելու է, որի արդյունքում նիկոլը կրելու է:
Մի բան էլ.
ամենից հզորը քաղաքագետ-վերլուծաբան այն կարգավիճակն է, որ հայտնի քաղաքական ուժի թրենդային թեզերի ներքո, թե բա «ռուսներն են Արցախը տվել Ադրբեջանին», իրենք էլ իրենց բաժնով էին դա տարածում, մինչդեռ հիմա՝ մոտ 1,3 տարի թեման սվաղում են, թե բա ուժային բալանս, չգիտեմ ինչեր ...
Ճոռոմախոսությունը մասնագիտական որակի ու մակարդակի հետ կապ չունի:
Փողն էլ կարծիք չպետք է փոխի:
Ասեմ ավելին, ձեր շատ փոքր մեդիա դաշտը խոշորացույցի տակ է տևական ժամանակ, էնպես որ, անիմաստ ռեսուրս մի լղոզեք, թե բա մենք այլ բան ի նկատի ունեինք:
Այնքան, որքան ռուսներն են մեզ օգնել իրենց նկատմամբ մեր ամենախնդրահարույց վերաբերմունքի պայմաններում անգամ, որևէ մեկը չի օգնել. բայց դե դուք ամեն դեպքում հնչեցրեք, որ իրենք են ամեն բան հանձնել, չէ՞ որ դուք էլ 2018-ի «հեղափոխության» շահառու դարձաք հակառուսականության մասով: