2024 թվականին Հայաստանից ավելի քան կես միլիարդ դոլարի (553 մլն դոլար) արծաթ է արտահանվել՝ անմշակ կամ կիսամշակ վիճակում։ Այս մասին գրում է «Հետք»-ը:
Պետական եկամուտների կոմիտեի և Վիճակագրական կոմիտեի բազաները վկայում են, որ Հայաստանից արծաթի նման ծավալի արտահանման տվյալներ երբևէ չեն գրանցվել։
Նշված տարում նաև արծաթի ներմուծումն է ռեկորդային եղել։ Այսինքն՝ ինչպես ոսկու և ադամանդի պարագայում էր, Հայաստանը վերաարտահանել է նաև մեծ քանակի արծաթ։ Հատկանշական է, որ մամուլը և փորձագիտական շրջանակները շատ են քննարկել ոսկու և ադամանդի վերաարտահանումը, մինչդեռ արծաթի մասին քիչ է խոսվել։
Մեկ տարում Հայաստանից 423 տոննա արծաթ է արտահանվել
2024 թվականին արծաթը Հայաստանից արտահանվող ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում հինգերորդն է։ Արտահանման ընդհանուր արժեքով զիջում է միայն ոսկուն, ոսկերչական իրերին, բջջային հեռախոսներին ու պղնձին։ Նշված տարում Հայաստանից ավելի շատ արծաթ է արտահանվել, քան կոնյակ ու սիգարետ, որոնք հայկական արտահանվող ապրանքների առաջատարներից էին մինչև վերջին երկու-երեք տարվա վերաարտահանման ալիքի մեկնարկը։ Արծաթի արտահանման արժեքը գերազանցել է նաև ադամանդին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:









