Foto

«ՀայաՔվե»-ն կիրականացնի Վաղարշապատում նախընտրական քարոզարշավի ընթացքի հանրային վերահսկողությունը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը՝ Վաղարշապատ համայնքի առաջիկա ՏԻՄ ընտրությունների քաղաքացիական վերահսկողությունն իրականացնելու նպատակով:

«ՀայաՔվեն» վերահսկելու է ոչ միայն նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում քվեարկության, այլև դրա նախընտրական քարոզարշավի ընթացքի առերևույթ խախտումները: Դրանք կամփոփվեն հատուկ զեկույցով:

«ՀայաՔվեի» նպատակը եղել և մնում է մեր յուրաքանչյուր քաղաքացու ձայնը պաշտպանելը: Դա մենք պատրաստակամորեն կանենք նաև Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին: