Foto

Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը նույնպես Հովհաննավանքում է

Հովհաննավանքի այսօրվա կեղծ պատարագին մասնակցելու է եկել  նաև Տավուշի մարզպետ, Փաշինյանի քավոր  Հայկ Ղալումյանը, որը լրագրողների  հարցին ի պատասխան, թե ինչ է անում այնտեղ, ասաց.

«Եկել եմ պատարագի, ժողովուրդ ջան, չեմ պատասխանում ձեր որեւէ հարցի»,-ասաց նա:
Հարցին թե մասնացելո՞ւ է Նիկոլ Փաշինյանի հայտարարած այսպես կոչված՝ Մայր Աթոռի «ազատագրման» գործընթացի, Ղալումյանը նշեց․

«Բոլոր գործընթացներին մասնակցելու եմ որպես թիմի անդամ: Մայր Աթոռի դեմ որևէ բան չկա»։