Foto

Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը Եկեղեցու դեմ արշավի կուրատորն է, պարզվում է՝ ժամանակին իրեն պատեպատ է տվել, որ հենց Միքայել Աջապահյանն իրականացնի իր պսակադրության արարողությունը։

Նրա հետ այդ տարիներին աշխատած անձը պատմեց, որ Նազելին անգամ ամեն ինչ արել է, որ Աջապահյանը դառնա իր պսակի քավորը, սակայն նրան բացատրել են, որ հնարավոր չէ ե՛ւ քավոր դառնալ, ե՛ւ պսակ իրականացնել։

Պատմեցին նաեւ, որ «Ցայգ»-ում աշխատելու ընթացքում Նազելիի հյուրերի ցանկում միշտ եղել է թեմի առաջնորդը, նա պարծեցել է, որ հեղինակավոր հոգեւորականին հյուրընկալելով՝ ռեյտինգ է բարձրացնում։