Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակում նոյեմբերի 18-19-ը Վարշավայում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Գործարար համաժողովի համար առանձնացվել են այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է ներառվեն համաժողովի օրակարգում, մասնավորապես՝ հաղորդակցություններ, լոգիստիկա, սննդի սպասարկում, էներգետիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Միջոցառման անցկացման վայրը՝ Վարշավա, The Westin Warsaw։
«Համաժողովին ձեր մասնակցությունը կարող եք հաստատել՝ գրանցվելով հետևյալ հղումով մինչև հոկտեմբերի 24-ը։
Ներկայացնում ենք նաև Լեհաստանի ներդրումների և առևտրի գործակալության կողմից տրամադրված գործարար կազմակերպությունների ցանկը»,- ասվում է հաղորդագրությունան մեջ։