Հոկտեմբերի 22-ին, ժամը 09։14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ապագա գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Lada» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները։
«Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: