Foto

Շիրակի մարզում բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկվածների թվում կան անչափահասներ

Շիրակի մարզում երեկվա բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկվածների թվում կան անչափահասներ, Sputnik Armenia-ին ասել է փաստաբան Հայկ Հարությունյանը։

Փաստաբանը հրաժարվել է հրապարակել նրանց թիվը, սակայն հավելել է, որ իր հաճախորդների թվում կան նաև անչափահասներ։

Բերման ենթարկվածներից մի քանիսը տեղափոխվել են Արմավիրի և Ալավերդու կալանավայրեր, քանի որ Շիրակի մարզի համապատասխան բաժանմունքներում բավարար տեղ չկար։