Foto

Ցուրտ օդային հոսանքներ հորիզոնում ընդհանրապես չեն երևում․ Գագիկ Սուրենյան

Առաջիկա 5 օրերին ևս օդի ջերմաստիճանը չի նվազելու, հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ցուրտ օդային հոսանքներ հորիզոնում ընդհանրապես չեն երևում:

Ավելին, հոկտեմբերի 20-ից սկսած՝ գիշերային ժամերին, ՀՀ ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ 4-5 աստիճանով»,- ֆեյսբուքյան եթերում ասել է Սուրենյանը։