Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարը չի նշանակում, որ ինքը մտադիր չէ հասնել պաղեստինյան զինյալ խմբավորումների նկատմամբ վերջնական հաղթանակի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
«Մենք, անկասկած, կհասնենք այս պատերազմի բոլոր նպատակներին», – ասել է նա՝ ելույթ ունենալով 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակման հիշատակի արարողության ժամանակ։
Նեթանյահուն նշել է, որ պայքարը դեռ չի ավարտվել, և ինքը մտադիր է «հասնել վերջնական հաղթանակի» և Գազայի հատվածում սպանված բոլոր իսրայելցի պատանդների աճյունները վերադարձնել իրենց ընտանիքներին։
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Իսրայելի վարչապետը նաև ընդգծել է, որ «մենք դեռևս լուրջ մարտահրավերների ենք բախվում մեր թշնամիների կողմից, որոնք ցանկանում են վերազինվել»։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ ներկայում կան զգալի հնարավորություններ հարևան արաբական երկրների հետ հարաբերությունները կարգավորելու համար։