Foto

Պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չի, այլև պատվաբեր է. Դանիել Իոաննիսյան

Գոռացեք, ճվացեք, «գործ տվող» անվանեք, բայց վաղը, մի ամսից, 5 տարուց կամ 10 տարուց, որ ընտրական հանցագործության մասին տեղեկություն եղավ` կրկին ու կրկին տալու ենք հանցագործության մասին հաղորդումը, պահանջելու ենք պատշաճ քննել։ Այս մասին գրել է  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը:

«Եվ մեզ համար մեկ է, թե ով է ընտրական հանցագործը` քահանա, ոստիկան, փականակագործ, իշխանություն, ընդդիմություն, թե իմ հարազատ եղբայրը (որ չունեմ)` «գործ ենք տալու» ու լավ ենք անելու։

Դա մեր առաքելության մի մասն է։ Երևույթների դեմ պայքարելիս մենք տռենդերով կամ քաղաքական հայացքներով չենք առաջնորդվում։

Հ.Գ. Եվ այո, իրավախախտման մասին պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չի, այլև պատվաբեր է»,- գրել է նա: