Foto

Արթիկում բերման է ենթարկվել «Ապրելու երկիր» կուսակցության 3 անդամ, այդ թվում՝ թեկնածու Աստոյանը

Արթիկում բերման է ենթարկվել «Ապրելու երկիր» կուսակցության 3 անդամ: Այս մասին 24News-ին տեղեկացրեց են «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մեսրոպ Առաքելյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի մի քանի անդամի, այդ թվում՝  թեկնածու Արթուր Աստոյանին: Ըստ Առաքելյանի՝ այս պահին, հայտնի չէ թե ինչով է պայմնավարոված այս գործողությունները։ Կա՞ արդյոք մեղադրանք, թե՝ ոչ, առաջիկայում այս մասին կուսակցությունը հանդես կգա մեկնաբանությամբ։

Արթուր Աստոյանն այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։

Նշենք, որ վաղը Արթիկ համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու։

Հերմինե Միքայելյան