Foto

Շախմատի աշխարհի մինչև 14 տարեկանների ԱԱ․ Մանվել Առաքելյանը 4-րդ հորիզոնականում է

Մանվել Առաքելյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:


Մանվելը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և կիսել 3-7-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։

Մանվելը նաև 34.8 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը: