Foto

Սպիտակում կրակոցներ են հնչել նախկին պատգամավոր «Դերժավայի Արկադիի» տան մոտ. 7 ձերբակալվածերից մեկը նրա որդին է

Երեկ՝ հոկտեմբերի14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: 

Ինչպես հայտնում է Shamshan.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սպիտակ քաղաքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
  
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ հանրությանը հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ: 

Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել է 7 հոգու, որոնցից մեկը «Դերժավայի Արկադիի» տղան է:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: