Foto

Անդրեասյանին ներկայացրել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կատարված աշխատանքների ընթացքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով։ Այս մասին  տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Կապալառու կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են կատարված շինարարական աշխատանքների ընթացքը։ Նախարարին տեղում զեկուցվել է, որ թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման համակարգերի վերանորոգման, ամրակայման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են ըստ նախատեսվածի:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է իրականացվող աշխատանքների բարձր որակը և մասնագետների պատասխանատու մոտեցումը՝ ընդգծելով, որ նախագծի բոլոր փուլերում անհրաժեշտ է պահպանել սահմանված ժամկետները և ապահովել աշխատանքների արդյունավետությունը։