Foto

Ինչ պետք է փոխել Հայաստանում. Տ. Ջրբաշյան

Նոբելյան մրցանակ 2025․ Ստեղծարար կործանումը՝ տնտեսական աճի շարժիչ․ Դասեր Հայաստանի համար
2025 թ․ Նոբելյան մրցանակը տնտեսագիտության ոլորտում շնորհվեց Ֆիլիպ Աղիոնին, Փիթեր Հաուիթին և Ջոել Մոկիրին՝ Ջոզեֆ Շումպետերի «ստեղծարար կործանման» (creative disruption) գաղափարը ժամանակակից կայուն աճի տեսության վերածելու համար։ Մասնավորապես, նրանց հետազոտությունները հաստատում են առանցքային ճշմարտությունը, որ դեռ մեծն Շումպետերն էր զգացել մասնագիտական հոտառությամբ՝ տնտեսական զարգացումը տեղի է ունենում ոչ թե գոյություն ունեցող կառուցվածքների պահպանման, այլ դրանց մշտական նորացման միջոցով։
Ինչ պետք է փոխել Հայաստանում`
1. Սուբսիդավորման ծրագրերի ուղղում նորարարական արդյունքներին
Պետությունը սուբսիդավորում է տնտեսության արդիականացումը, սակայն արդիականության չափանիշ համարում է միայն սարքավորման նոր (չօգտագործված լինելը), ինչի արդյունքում մեր տնտեսվարողներին հաճախ «բաժինը են ընկնում» ոչ թե վերջին սերնդի տեխնոլոգիաներ, այլ բարոյապես մաշված տեխնոլոգիաներ։ Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու՝ սուբսիդավորման առարկայի նկատմամբ ավելի խիստ պայմաններ պետք է սահմանել։
2. Գիտության, տեխնոլոգիաների և արդյունաբերության քաղաքականությունների ինտեգրում
Ներկայումս փոխկապակցված ոլորտներում պետական քաղաքականությունները մշակվում են մեկուսի և չեն փոխլրացնում միմյանց։ Այսպես, մի քանի ամիս առաջ էկոնոմիկայի նախարարությունը շրջանառել էր ՓՄՁ մրցունակության ռազմավարական ծրագիրը, իսկ օրերս, ԲԿԳԿ-ն հայտարարեց ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030թթ. ռազմավարական ծրագիրը հանրային քննարկման դնելու մասին։ Ինչքան էլ զարմանալի լինի, երկրորդ ռազմավարական ծրագրում ոչինչ չկա առաջինի մասին 😞
Այնինչ պետք է խթանել R&D նախագծերը՝ համալսարանների, ստարտափների և բիզնեսի միջև, ավելին համալսարանները պետք է դառնան գիտությունից բիզնես անցման իրական կամուրջներ։
3. ՏՏ հարկային արտոնությունների վերանայում՝ իրական նորարարության ուղղությամբ
Ներկայումս ՏՏ ոլորտում հարկային արտոնությունները մասայաբար ներառում են outsourcing-ային ծառայություններ մատուցող ընկերությունների սուբսիդավորում, որով ըստ էության սուբսիդավորում ենք այլ երկրների ՏՏ պրոդուկտների մրցունակության բարձրացմանը, այնինչ պետք է տարբերակել՝ նախապատվությունը տալով սեփական պրոդուկտների, տեխնոլոգիաների վրա աշխատող կազմակերպություններին։
4. Մարդկային կապիտալի զարգացում վերափոխման համար
Ներկայումս կրթական բարեփոխումները քիչ են կապված շուկայի փոփոխությունների հետ, այնինչ գործատուներին պետք է ակտիվորեն ներառել ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում, ինչպես նաև սահմանել «նորարարական հմտությունների ցուցանիշ» աշխատուժի՝ նոր ոլորտների համար, պատրաստվածությունը գնահատելու համար։
5. Պետական քաղաքականության մշակման մոտեցման փոփոխություն՝ անցում կատարելով agile մոտեցմանը
Ներկայումս պետական կառավարման համակարգը դանդաղ է յուրացնում նորարարությունները։ Այնինչ պետք է ստեղծել policy sandbox հարթակներ, որտեղ շարունակական նորարարությունների միջոցով հնարավոր կլինի ներդնել, ապա scale up անել նոր միջոցառումներ՝ ապահովելով դրանց բարձր արդյունավերությունը։
Ռազմավարական ուղերձ
Անհրաժեշտ է անցում կատարել «կայունության սուբսիդավորումից» դեպի «նորարարության ներդրում»։ Ավելորդ է ասել, որ պետական քաղաքականության ոլորտում շեշտը ծրագրերի քանակի կամ դրանց քանակային ցուցանիշների վրա դնելու փոխարեն, պետք է առավել կարևորել դրանց փոխգործակցությունը։
Հ․Գ․ Իսկ Շումպետերն ասում էր "The process of industrial mutation that incessantly revolutionizes the economic structure from within, incessantly destroying the old one and creating a new one, this process of Creative Destruction is the essential fact about capitalism."