Foto

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել մնացած 13 իսրայելցի գերիներին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մոտ պահվող մնացած 13 իսրայելցի պատանդները ևս ազատ են արձակվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին քիչ առաջ Reuters-ին հայտնել է պատանդների ազատ արձակման գործընթացում ներգրավված պաշտոնյան։

Պատանդառված իսրայելցիների վերջին խումբն հանձնվել է Գազայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։

Հոկտեմբերի 13-ի առավոտյան ազատ էին արձակվել ևս 7 իսրայելցի պատանդներ։ Այդպիսով, բոլոր իսրայելցի գերիները վերադառնում են տուն։