Foto

Գեղարքունիքում հրդեհ է բռնկվել խոտի դեզում

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Ճամբարակ բնակավայրում խոտի դեզ է այրվում: 

Դեպքի վայր են ժամանել Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 

Թե ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել ոստիկանության Ճամբարակի բաժնում, պարզվում է:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Ճամբարակ բնակավայրի Ա. Խաչատրյան փողոցի 3/1 տան բակում կուտակված խոտի դեզում: