Foto

Ինչ կապ ունի Պուտինի ծննդյան օրը Քոչարյանի ասուլիսի հետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․  Ինչպեսեւ սպասելի էր, երեկ ՔՊ-ականները, բանուգործը թողած, սինքրոն արձագանքում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ հնչած մտքերին եւ այնքան քննարկելու-քննադատելու բան չունեին, որ պետության երկրորդ պաշտոնյայից սկսած՝ քննարկում էին Քոչարյանի` ասուլիս հրավիրելու օրվա ընտրությունը։ Հոկտեմբերի 7-ին, ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով, Քոչարյանը հատուկ է այդ օրը ընտրել․ «Իսկական վոինը, իսկական դաշնակիցը, որ հավասարը հավասարի պես է խոսում, պետք է նույնիսկ ասուլիսը հարմարեցնի նաչալնիկի ծննդյան օրվա հետ»։

Ասուլիսից հետո երկրորդ նախագահին խնդրեցինք պարզաբանել օրվա ընտրությունը՝ նշելով իշխանականների շահարկումը։ Նա ժպտաց` ասելով, որ ասուլիսի դահլիճն ազատ չի եղել:

«Երկու շաբաթ առաջ ենք ընտրել, դահլիճը միայն այսօր էր ազատ` վաղը, մյուս օրը զբաղված է լինելու, այդ պատճառով միայն»։ Ի դեպ, ինչպես նախորդ, այնպես էլ այս ասուլիսի ընթացքում նախկին նախագահին ջուր, սուրճ մատուցում էր նրա դուստրը՝ Գայանեն։

Ասուլիսին ոչ բոլոր լրատվամիջոցներն էին հրավիրված՝ մոտ երկու տասնյակ, ինչը չհրավիրված լրագրողները ծանր էին տարել: Քոչարյանն այդ խտրականությունը պարզաբանեց այսպես. ծանր է 4-5 ժամ ասուլիս տալը, հետեւաբար հրավիրել են քիչ թվով լրագրողների, որ բոլորը կարողանան հարց տալ, ակնարկեց, որ հաջորդ անգամ այլ կազմ կհրավիրվի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 08. 10․ 25 թ