Foto

ԵԱՏՄ-ում կվերհսկվի հեռուստացույցների, սառնարանների և լվացքի մեքենաների ներմուծումը

Հեռուստացույցների, սառնարանների և լվացքի մեքենաների ներմուծումը ԵԱՏՄ կվերահսկվի։ Նման որոշում է կայացրել Եվրասիական միջկառավարական խորհուրդը։

«Սպառողների համար դա ապրանքների որակի երաշխիք է։ Համակարգը թույլ կտա պայքարել «գորշ» արտադրանքի դեմ և կամրապնդի ԵԱՏՄ տնտեսական անվտանգությունը», — նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովը։

Մեխանիզմը կսկսի գործել ինն ամիս անց։ Ապրանքների ամբողջական ցանկը ԵՏՀ Խորհուրդը լրացուցիչ կքննարկի մինչև տարեվերջ։

Աղբյուրը՝ alphanews.am