Opta-ի սուպերհամակարգիչը գնահատել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի «Բարսելոնա» -ՊՍԺ խաղում երկու թիմերի հաղթելու հնարավորությունները։
Կատալոնացիների հաղթելու հավանականությունը գնահատվում է 46,4 տոկոս։ Գործող գավաթակիր ՊՍԺ-ի շանսերը գնահատվում են 29,9 տոկոս։ Ոչ-ոքիի հավանականությունը կազմում է 23,7 տոկոս։
«Բարսելոնա»-ՊՍԺ խաղը կկայանա այսօր՝ 1-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։