Դերասանուհի Անաիս Սարդարյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսված 44-օրյա պատերազմի ու դրա աղետալի հետևանքների մասին:
«Այդ օրը բարի առավոտը դարձավ մութ, խավար գիշեր, խավար 44 օր…»,-տեսանյութում ասում է դերասանուհին,-«Մայրերի աղոթքները սկսեցին չլսվել ռումբերի պայթյունների մեջ, երեխաները դեռ մանկություն չապրած, չգիտես ինչու, դարձան հերոս: Լսում էինք՝ հաղթելու ենք.
ստում էին, հիմա էլ են ստում:
Մեզ մնում է միայն ապրել, որովհետև ապրելը մեր պարտքն է: Ապրելը մեր պայքարն է։
Ես կհիշեմ միշտ, ու ամեն անգամ, երբ դուք առևտուր անեք թուրքի հետ, ես կհիշեմ Եռաբլուրն ու այնտեղ անծայրածիր շարված Եռագույնը…»,-նշում է Անաիսը:









