Foto

Արմավիրի մարզում ավտովթարի պատճառով հոսպիտալացված 10 անձից 3-ի վիճակը միջին ծանրության է. ԱՆ

Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ատոմակայանի խաչմերուկում այսօր` վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում հոսպիտալացվել է 10 քաղաքացի։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Նրանցից 7–ի առողջական վիճակը բավարար է, 3–ինը` միջին ծանրության: Նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտությունները: Ծանր դեպք չունենք»,– մանրամասնեցին նախարարությունից: