Foto

Դեմբելեն պատասխանել է Յամալին՝ «Ոսկե գնդակի» արժանանալու առթիվ շնորհավորանքի համար

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն պատասխանել է «Բարսելոնայի» իսպանացի ֆուտբոլիստ Լամին Յամալին, ով շնորհավորել էր նրան 2024/2025 մրցաշրջանի արդյունքներով «Ոսկե գնդակի» արժանանալու առթիվ:

«Շնորհակալություն, Լամին: Շնորհավորում եմ Կոպայի և քո բոլոր հաջողությունների համար», - գրել է Դեմբելեն սոցիալական ցանցում:

Սեպտեմբերի 22-ին 28-ամյա Դեմբելեն կարիերայում առաջին անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին: 18-ամյա Լամին Յամալը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը, երրորդը եղել է ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան: Չորրորդ տեղը զբաղեցրել է «Լիվերպուլի» եգիպտացի խաղացող Մոհամեդ Սալահը, իսկ հինգերորդը՝ «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան:

Աղբյուրը`ArmSport.am