Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Էջմիածնի Խրիմյան Հայրիկի փողոցի բնակիչ 50-ամյա տղամարդը ձեռք է բերում և քաղաքում գործող մի խանութում վաճառում է անակցիզ ծխախոտ:
Տեղեկությունը ստուգվել է սեպտեմբերի 11-ի ցերեկը և հաստատվել:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Տղամարդն իրավապահներին ներկայացրել է առանց ակցիզի և առանց QR կոդի 1420 տուփ տարատեսակ ծխախոտ: Նա հայտնել է, որ դրանք գնել է անծանոթից` վաճառելու նպատակով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: