«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամներն այցելել են Լոռու մարզ։
Լոռվա մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամների առաջին կանգառը Օձուն գյուղում էր:
Շարժման մասնակիցները այցելել են Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, այնուհետև շրջայց կատարել գյուղում, հանդիպել բնակիչների հետ, ներկայացրել շարժման կողմից առաջարկվող` Հայաստանի գյուղական բնակավայրերի զարգացման տեսլականը և պատասխանել են բնակիչներին հետաքրքրող հարցերին: