Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել․
«Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք հղում Ֆրանսուա Ռոշբլուանին, որը Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի ձեռքից ստացել է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետի տարբերանշանները։
Այս պարգևատրումը գնահատանքի արտահայտություն է Ֆրանսիային նրա երկարամյա նվիրվածության և մշտական ծառայության, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նրա անսասան աջակցության համար։
Ֆրանսուա Ռոշբլուանը Հայաստանի մեծ բարեկամն է։ Նրա երկար տարիների գործունեությունն ու հավատարիմ աջակցությունը խորապես գնահատվում և հարգվում են»։









