Foto

Պահանջում ենք հրապարակել 2019 թվականի հուլիսին ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից ներկայացված խաղաղության պլանը, որով նախատեսվում էր «ռուսների մուտք ԼՂ»․ Զուրաբյան

Այո, պահանջում ենք հրապարակել 2019 թվականի հուլիսին ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից ներկայացված խաղաղության պլանը, որով նախատեսվում էր «ռուսների մուտք ԼՂ»: Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Իշխանավոր խաբեբաների շքերթը շարունակվում է: Անամոթաբար խաբում են, որ իբր

- պլանը միայն նախատեսում էր 5 շրջանի վերադարձ, լռության մատնելով այն դրույթը, ըստ որի Հայաստանը պահպանում էր վերահսկողությունը ոչ միայն ամբողջ ԼԵռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի նկատմամբ (անժամկետ), այլ նաև ամբողջ Լաչինի և Քելբաջարի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ արդեն կնքված խաղաղության պայմաններում Հայաստանն ու Ադրբեջանն չեն պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, այսինքն, ըստ էության, անժամկետ,

- որ իրենք չեն մերժել առաջարկված պլանը, չնայած Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 23-ի ելույթում խոստովանեց, որ մերժել են:

- որ իրենք այդ պլանը չեն թաքցրել ժողովրդից, մինչդեռ Փաշինյանը 2019-2020 թվականներին հերքում էր որևէ նոր բանակցային փաստաթղթի գոյությունն անգամ,

- որ 2016 թվականից բանակցությունների սեղանի վրա եղել է նույն փաստաթուղթը, մինչդեռ Փաշինյանի օրոք փաստաթուղթը էապես փոփոխվել էր:

Ամբողջ հարցազրույցը դեմագոգիա է և ստախոսություն, իմչը անբուժելիորեն դարձել է նիկոլականների ուղնուծուծը, բայց ընթերցողի շահերից ելնելով այսօր բավարարվեմ միայն այս բացահայտումներով:

Հրապարակեք պլանը, ստախոսներ, հրապարակե´ք: Տեքստը, ոչ թե ձեր ստերը այդ տեքստի մասին»։

Возможно, это изображение 1 человек, отдел новостей и текст «11:59 Facebook m.youtube.com YouTube … OpenApp Open App Rursu2rnr33 หกบนน กรัา3 ሪጊበ3ሁ CpиuиpиψHbl6 လပ် 2019-h ψμйp 5 2nquuh 4pиnpa , Unprt nnuutnh ununp ረጊ. dnnnunipnn ησι uIhutn 2.5K views 2 hours ago #Factortv #news #tv ...more Factor tv 404K Subscribe»