Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը 6 տուրից հետո Երևանի «Ալաշկերտ»-ն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետո «Ալաշկերտ»-ը վաստակել է 12 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է:
Երկրորդ և երրորդ տեղերը 10-ական միավորով կիսում են «Արարատ-Արմենիա»-ն ու «Ուրարտու»-ն: 9 միավորով Հայաստանի գործող չեմպիոն «Նոա»-ն 4-րդն է, 7 միավոր ունի «Փյունիկ»-ն ու թիմը 5-րդն է:
6-ական միավոր են վաստակել ԲԿՄԱ-ն ու «Գանձասար»-ը: 5-ական միավոր ունեն «Վան»-ն ու «Շիրակ»-ը, իսկ մրցաշարային աղյուսակի վերջում ընդամենը 1 միավորով «Արարատ»-ն է: