Foto

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. նախարար

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք` ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիետ Ավանեսյանը։

«Այս տարվա մեջ ունեցել ենք նաև մահվան դեպքեր և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը:

Սիրելի՜ քաղաքացիներ

Զգոնության կոչ եմ ուզում անել.

շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին:

Մենք բոլոր բուժհաստատություններին ապահվել ենք կատաղության դեմ պաստվաստանյութով:

Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով:

Մի´ ուշացրեք, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքն անխուսափելի է»,-նշել է նախարարը։