Մի քանի օրից՝ սեպտեմբերի 15-ին, կբացվի «Արցախի հերոս» Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը։
Հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, մանրամասներ է հայտնել։
«Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ, ընկերներ, ծանոթ-անծանոթներ, ինչպես արդեն հայտարարել եմ, սույն թվականի սեպտեմբերի 15-ին կկայանա որդուս՝ «Արցախի հերոս» Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանի ```*_փ ա կ_*``` բացումը։
Սեպտեմբերի 16-ից սկսած՝ թանգարանի դռները սիրով բաց կլինեն յուրաքանչյուր հայի առաջ։
Ցանկության դեպքում այցելությունը կարող եք կազմակերպել՝ նախապես զանգահարելով նշված հեռախոսահամարին 033-46-56-44 կամ գրելով Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարան ֆեյսբուքյան էջին և albert_hovhannisyan_heros ինստագրամյան էջին՝ հետագա կուտակումներից և անհարմարություններին խուսափելու համար:
Հ.Գ.
Տուն-թանգարանի այցելության օրերը և ժամերը՝
Երկուշաբթի- փակ է
Երեքշաբթի- 11:00-18:00
Չորեքշաբթի- 11:00-18:00
Հինգշաբթի- 11:00-18:00
Ուրբաթ- 11:00-18:00
Շաբաթ- 11:00-18:00
Կիրակի- փակ է», - տեղեկացրել է հերոսի հայրը։