Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հերքում է լուրերն այն մասին, որ այսօր առավոտյան Շիրակի մարզային քննչական վարչությունում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել իր որդու աջակիցների և իրավապահների միջև։
«Լավ է՝ չեն ասում, թե քննչական կոմիտեում բռնաբարություններ են տեղի ունեցել։ Օրինակ ասեին, որ տղաս քննչական կոմիտեում ինչ–որ մեկին բռնաբարել է, լավ է՝ նման գործ չհարուցեցին։ Փաստորեն դեռ դեմոկրատիա կա»,–NEWS.am–ի հետ զրույցում ասել է Վարդան Ղուկասյանը։
Խոսելով որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ իրականացվող իրավական գործընթացների մասին, Գյումրու քաղաքապետն ասաց.
«Ցինիզմի վերջին աստիճանն է։ Հերթական անգամ Հայաստանում դատում են քաշող ուժերին, որ ադրբեջանցիներին բերեն Հայաստան»։