Foto

Դոհայում տեղի կունենա իսլամական և արաբական երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Արաբական և իսլամական երկրների առաջնորդների արտակարգ գագաթնաժողովը՝ կապված Դոհայի վրա Իսրայելի հարձակման հետ, տեղի կունենա Կատարի մայրաքաղաքում սեպտեմբերի 14-15-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Կատարի ազգային լրատվական գործակալությունը։

«Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կատարը կիրակի օրը կհյուրընկալի արտաքին գործերի նախարարների նախապատրաստական հանդիպումը, որին կհաջորդի սեպտեմբերի 14-15-ը Դոհայում կայանալիք արաբա-իսլամական գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկվի Իսրայելի հարձակումը Կատարի Պետության վրա»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Այս պային չկան տեղեկություններ, թե իսլամական և արաբական երկրների որ առաջնորդները կմասնակցեն գագաթնաժողովին։