Սեպտեմբերի 11-ին կեսօրից հետո Հայաստանում սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից։ Այս մասին ֆեյսբուքյան ի էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում անձրև և ամպրոպ, ինչպես նաև ջերմաստիճանի անկում կլինի՝ այսօրվա համեմատ մոտ 5-6 աստիճանով: Վաղվանից օրերը ո՛չ շատ շոգ կինեն, ո՛չ էլ շատ սառը»: