Foto

Թուրքիան և Հայաստանը կքննարկեն սահմանների բացման հարցը

Սահմանների բացման հարցով Թուրքիայի և Հայաստանի պատվիրակությունների առաջին հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ, հաղորդում է CNN Turk-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։


Նախատեսվում է, որ թուրքական պատվիրակությունը՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ, կայցելի Հայաստան «Ալիջան» սահմանային անցակետով։


Երկու երկրներն առաջին անգամ կանցկացնեն միջպատվիրակային հանդիպումներ։ CNN-ը նշում է, որ կարող են որոշումներ կայացվել երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։


Նախորդ տարիներին կայացած հինգ առանձին հանդիպումների ժամանակ որոշումներ են կայացվելբեռնատար չվերթների համար սահմանները բացելու և տեխնիկական ու ենթակառուցվածքայինաշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։

lurer.com