Foto

Ճապոնիայի վարչապետը որոշել է հրաժարական տալ իշխող կուսակցության նախագահի պաշտոնից

Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան որոշել է հրաժարական տալ իշխող կուսակցության նախագահի պաշտոնից, հայտնում է NHK-ն։


Ինչպես նշում է լրատվամիջոցը, այս քայլը կապված է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ սեպտեմբերի 8-ին կուսակցության նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման հետ։

Իսիբան իր որոշումը պատճառաբանել է կուսակցության ներսում պառակտումից խուսափելու ցանկությամբ։


Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետը հայտարարել էր, որ ինքը «չունի իր պաշտոնին կառչելու նույնիսկ փոքրագույն մտադրություն» և «հարմար ժամանակին պատշաճ որոշում կկայացնի»։

Աղբյուրների համաձայն, ընտրությունների արդյունքների մասին զեկույցում, ինչպես սպասվում է, կասվի, որ կուսակցության ձախողման հիմնական պատճառը քաղաքական հիմնադրամների հետ կապված սկանդալն է եղել, ընդ որում, մեղքը չպետք է անձամբ Իսիբայի վրա դնել։

tert.am