Օգոստոսի 31-ին, ժամը 15։03-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուղեձոր գյուղի մոտակա սարին ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպարատիվ խմբեր։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-րդ կմ-ին հարակից տարածքում։
Հայտարարվել է անձնակազմի հավաք։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է խոտածածկույթ և բուսածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 1-ին, ժամը 07։38-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են շուրջ 40 փրկարարական ծառայող և Մարտիրոս գյուղի կամավորական խմբից 8 կամավորական։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։