Վարչական դատարանի դատավորների անունը շոշափող վարույթի շրջանակներում ձերբակալված փաստաբան Արմեն Օհանյանը կալանավորվել է։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գործով անցնող երկու անձի, այդ թվում՝ Արմեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին դատարանից։
Նշենք, որ այս պահի դրությամբ դատավորների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնության վերաբերյալ հարց ԲԴԽ-ում դեռևս չի քննարկվել, համանեայն դեպս՝ այդպես են հավաստիացնում կառույցից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին ՀԿԿ քննիչները խուզարկություններ են իրականացրել Վարչական դատարանի երեք դատավորի, այդ թվում՝ դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակներում և բնակարաններում։