Foto

Անկախ տարբեր փորձություններից՝ մենք մշտապես վառ ենք պահել իմացության ու կրթության ջահը. Գուգարաց թեմի առաջնորդ

Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը խոսք է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։


«Սիրելի´ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության բնագավառի մշակներ, այսօր հիրավի նշանակալից օր է բոլորիս համար, քանզի վերստին պատեհ առիթ է վերարժևորելու գիտելիքը, կրթությունը, ուսումը:


Ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում ենք և մեր օրհնություն ենք բերում բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:


Սկսվում է ևս մեկ ուսումնական տարի գիտելիքների ձեռքբերման ու արժեքների ամրապնդման՝ հիմնված ազգային և հոգևոր մեր հիմնասյուների վրա, որոնցով մեր զավակները հարազատ կմնան իրենց ինքնությանը և կկառուցեն իրենց կյանքն ու ապագան ի շահ մեր հայրենիքի։