«Հայաքվե». Այս բոլոր փաստաթղթերը՝ հուշագիրը, համաձայնագիրը և այլն, շրջանցում են ԼՂ հիմնահարցը: Դա Ալիևի պահանջն էր: 30 տարուց ավելի` հակամարտությունը եղել է ԼՂ-ի շուրջ։ Այն այսօր էլ ավարտված չէ: Չի կարող ավարտված լինել այն հակամարտությունը, որում Ալիևն ասում է, թե ինքը 100 %-ով շահել է, իսկ մենք 100 %-ով կորցրել ենք: ԼՂ այլևս գոյություն չունի, ԼՂ հայ բնակչությունը բռնագաղթել է, ասում են` թող ՀՀ քաղաքացիություն ստանան, մինչդեռ սահմանափակում են արցախցիների իրավունքները: Նման հակամարտության համար դա ուղղակի անհնար է: Այն, ինչի շուրջ տեղի է ունեցել այս հակամարտությունը, իր հանգուցալուծումը չի ստացել։
Փաշինյանն այդ իմաստով որևէ կերպ լիազորված չէ ո՛չ ՀՀ քաղաքացիների (որոնք լրիվ այլ մանդատով են նրան ընտրել), ո՛չ էլ առավել ևս արցախցիների կողմից` հակամարտության էջն այդկերպ փակելու: