Foto

Դուք եք գիտակցված մի ամբողջ սերունդ զրկել կյանքից ու հայրենիքում ապրելուց, որպեսզի ձեր ազգակործան ծրագրերը կյանքի կոչեք․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Բռնապետը, ով իր իշխանության ողջ շրջանը նշանավորեց արյամբ և հողի հանձնմամբ, երեկ խոսում էր նրա մասին, որ ընդդիմախոսները տխրում են, երբ սահմանին զինվոր չի զոհվում։ Արյան ծարավ իշխանությունը, ով երկրի ներսում իր հարցերը բռնությամբ ու կալանավորմամբ է լուծում, իսկ իր արտաքին քաղաքականության և պետական անվտանգության տապալման հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, իր ռեժիմի բարոյական անկումը փորձում է այլոց վերագրել:

Այդ դուք եք «հանուն ոչնչի» մարդկային ճակատագրերին քար դրել, այդ դուք եք հայրենիքի համար պայքար մղողներին հերոսից սովորական աշխատակցի վերածել, ի վերջո դուք եք գիտակցված մի ամբողջ սերունդ զրկել կյանքից ու հայրենիքում ապրելուց, որպեսզի ձեր ազգակործան ծրագրերը կյանքի կոչեք:

Հոգով, մարմնով, էությամբ կապիտուլյանտ»,- գրել է Աբրահամյանը։