Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 23-ին, ժամը 21:56-ին ահազանգ է ստացել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող գործարանի վարչական շենքի 3-րդ հարկից։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գործարանի 3-րդ հարկում գտնվող խոհանոցում։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 22։22-ին, մարվել՝ ժ.22։24-ին: Այրվել է լինոլեում (4 քմ)։
Մեկ քաղաքացու փրկարարները և շտապօգնության աշխատակիցների իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի շենքի այլ հատվածներ։