Foto

Քվենտին Տարանտինոն առաջին անգամ իր ուժերը կփորձի թատրոնում

Հոլիվուդյան ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Քվենտին Տարանտինոն առաջին անգամ կփորձի իր ուժերը թատերական ռեժիսուրայի ոլորտում։ Հայտնի է, որ նրա դեբյուտային պիեսը կբեմադրվի Լոնդոնի Վեսթ Էնդում, հաղորդում է Euronews-ը։


Տարանտինոն պլանավորում է 2026 թվականին տեղափոխվել Մեծ Բրիտանիա՝ նախագիծը անձամբ վերահսկելու համար: Աշխատանքները կսկսվեն 2026 թվականի հունվարին և կարող են տևել մոտ երկու տարի: Պրեմիերան սպասվում է 2027 թվականին:

«Ես պատրաստվում եմ նրան, որ սա հաջողություն է ունենալու: Եթե այն ձախողվի, ես շատ արագ ամեն ինչ կավարտեմ», - ասել է «Օսկար»-ի կրկնակի մրցանակակիրը։


Pulp Fiction, Kill Bill, Once Upon a Time in Hollywood և այլ կուլտային ֆիլմերի 62-ամյա հեղինակը չի բացառում, որ հաջողության դեպքում թատերական նախագիծը կարող է դառնալ իր «վերջին աշխատանքը»։

Տարանտինոն նախկինում բազմիցս ասել է, որ ցանկանում է նկարահանել ընդամենը 10 ֆիլմ և ավարտել կարիերան։

tert.am